ԿարևորՀասարակություն

Արցախում մնացել է մի քանի հազար մարդ․ Արտակ Բեգլարյան

Արցախում մնացել է մի քանի հազար մարդ, X-ի իր էջում (Թվիթեր) հայտնել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախում մի քանի հազար մարդ է մնացել, և կարծես թե բոլորն էլ սպասում են փախչելու իրենց հերթին։ Մնացածը կա՛մ Հայաստանում են, կա՛մ ճանապարհին։
Ոչ ոք պատրաստ չէ ապրել ադրբեջանական հպատակության տակ և դիմանալ կոշտ սպառնալիքներին»,- իր գրառման մեջ գրել է Բեգլարյանը։

Մեկ այլ գրառման մեջ նա հայտնել է, որ դեռևս Արցախում գտնվող մարդիկ սովամահ են լինում, և անհրաժեշտ է օգնություն տրամադրել խոցելի խմբերին։

«Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն միջազգային աջակցությամբ:
Մինչ բազմաթիվ կառավարություններ և միջազգային կազմակերպություններ շտապում են մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի տեղահանված քաղաքացիներին, նրանք, ովքեր դեռ Արցախում են, սովամահ են և տառապում են բոլոր անհրաժեշտ իրերի բացակայությունից։
Օգնեք ոչ միայն ամենահարմար, այլ առավել խոցելի խմբերին»,- գրել է Բեգլարյանը։

Back to top button