
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոբուսներն այս պահին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:




