ԿարևորՀասարակություն
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին


«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ: «Մայր Հայաստան» դաշինքը հայտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսի պարագայում «Մայր Հայաստան»-ն իր մանդատներով կօգնի ոչ իշխանական դաշտից նոր քաղաքապետի նշանակմանը՝ իր քվեն տալով «Ազգային առաջընթացի» ներկայացրած քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին:
Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել են
«Քաղաքացիական պայմանագիրը» (24 մանդատ), «Ազգային առաջընթացը»՝ (14 մանդատ), «Մայր Հայաստանը»՝ (12 մանդատ), «Հանրապետությունը»՝ (8 մանդատ), «Հանրային ձայնը»՝ (7 մանդատ):