ԿարևորՀասարակություն

Կառավարությունը Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ

Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը  հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին ու ինչ վիճակում է նա։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղակայված Հակարիի անցակետում ձերբակալել է։

Back to top button