ԿարևորՔաղաքական

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է. Վերոնիկա Զոնաբենդ

ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը այսօր Լաչինի միջանցքում ձերբակալվել և գերևարվել է, Վարդանյանի X-ի էջում (Թվիթեր) հայտնել է գործարարի կինը` Վերոնիկա Զոնաբենդը։

«Ամուսինս՝ բարերար, գործարար, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերևարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից այսօր առավոտյան սահմանին, երբ նա փորձում էր հեռանալ հազարավոր հայերի հետ։ Ռուբենը 10-ամսյա շրջափակման ժամանակ կանգնած է եղել արցախցիների կողքին և նրանց հետ տուժել գոյամարտում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը ամուսնուս ապահով ազատ արձակման համար»,-գրել է Զոնաբենդը։

Կարդացեք նաև
Close
Back to top button