ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցիները կրակել են Չարեքթարի վանքի ուղղությամբ

Ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ: Տեսանյութը տարածել է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը` տեղեկացնելով, որ Վանքի ուղղությամբ կրակ են բացել նաև զրահափոխադրիչից:

«Նման հարձակումները հայ մշակութային ժառանգության նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների ուղղակի խախտում են և պետք է հետաքննվեն, կրակողները պետք է պատասխանատվության կանչվեն»,- հայտնում են կազմակերպությունից:

Չարեքթարի վանքը գտնվում է Արցախի Վերին Խաչեն գավառում՝ Տրտու գետի աջափնյա բլրի գագաթին։

Վերին Խաչենու ականավոր վանքային համալիրներից մեկն է, գտնվում է Թարթառի աջ ափին, Չարեքտար գյուղի բարձրանիստ բլրի վրա։ Հին ժամանակներից վանքի անունը կոչվել է Չարեքթար։ Այնուամենայնիվ վանքի հին անունը անհայտ է, տեղում պահպանված վիմագրությունից պարզ է դառնում, որ 1260 թվականին վանքի եկեղեցին, որը կառուցվել և կոչվել է ս․ Աստվածային։

Back to top button