ԿարևորՀասարակություն
Անհետ կորածների հայտնաբերման համար հարազատները պետք է նույնականացման հատկանիշներ ներկայացնեն. ԱՀ ՔԿ


Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԱՀ քննչական կոմիտեն խնդրում է հարազատներին ներկայանալ ԱՀ քննչական կոմիտե (Ստեփանակերտ, Մամիկոնյան 68) նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Հարցերի համար գործում է կարճ 8393 համարը։