ԿարևորՔաղաքական

Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ․ Բորել

Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած` բենզինի ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են՝ X-ի (նախկին Twitter) իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել»,- գրել է Բորելը։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Կարդացեք նաև

Back to top button