

Բեռլինում տեղակայված ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը տվել է առնվազն 200 զոհ։
Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ ամենամեծ թվով զոհերը տվել է թալիշներով բնակեցված Ադրբեջանի հարավ-արևելյան շրջանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակել զոհված զինծառայողների մասին։