
Բոլոր մտքերս վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են, X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը»,- գրել է նա։
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, Տուժածներից շատերի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
#Haut-Karabagh | Toutes mes pensées vont aux victimes de l'explosion d'un dépôt de carburant ce soir. La France se tient prête à envoyer des moyens d’urgence. L’Azerbaidjan doit permettre l'accès immédiat de l’aide humanitaire.
— Catherine Colonna (@MinColonna) September 25, 2023




