
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
2015 թվականից Հյոգոյի գործողությունների ծրագիրը, որը ընդունվել է 2005-2015 թվակաների համար և ներառում է Աղետների նվազեցման համաշխարհային համաժողովում ընդունված ազգերի և համայնքների աղետներին դիմակայելու ունակությունների զարգացման գործողությունների փաթեթ, ավարտվում է և աշխարհը պատրաստվում է նոր ծրագրի մշակման: Ալմա Աթայում անցակված խորհրդաժողվի ընթացքում, տարածաշրջանի երկրների ԱԻՆ ներկայացուցիչները առաջարկություններ են ներկայացրել, թե ինչ ծրագրով պետք է Աշխարհը ապագայում դիմագրվի աղետների ռիսկերի նվազեցմանը:
Ապրիլի 1-3-ը Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում կայացել է «Աղետների ռիսկերի նվազեցման» մեթոդները թեմայով խորհրդաժողով, որի ընթացքում մասնակից պատվիրկաները արձանագրել են, որ աղետների ռիսկերի նվազեցման համաշխարհային զարգացումներում Հայաստանը լուրջ ներդրում ունի: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը ներկայացնելով խորհրդաժողովի մանրամասները տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում մասնակիցներին ներկայացվել են աղետների ռիսկի նվազեցման գործում մեր երկրի ունեցած ձեռքբերումները: Հայաստանն առաջիններից էր , որ ստեղծեց աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, ազգային ռազմավարություն:
«Ճգնաժամային կառավարման կենտրոնը լավագույններից է տարածաշրջանում, ինչպես նաև 911 ծառայությունը ոչ միայն միջազգային ճանաչում ունի,այլև հասցրել է գրավել հանրության վստահությունն ու հարգանքը, ինչի մասին են վկայում հանրության արձագանքներն անգամ ամենահեռավոր համայնքներում: ԱԻՆ նախարարությունը իր հայացքը ուղղել է դեպի հեռավոր համայնքներ»:
2015 թվականից աղետների ռիսկի նվազեցման գործողությունները նոր շրջափուլ են թևակոխելու, որտեղ շեշտադրվելու են բնակչության ուսուցման խնդիրները: Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ մեր ազգային մոտեցումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք աղետների ռիսկերի նվազեցման գործում: Մասնագետի խոսքով, այն հսկայական ներդրումները, որոնք ուղղվում են աղետների ռիսկի նվացեզմանը և կանխարգելմանը, էականորեն նվազեցնում են աղետների հետևանքները, մարդկային և ֆինանսական ահռելի կորուստները:
Նիկոլայ Գրիգորյանը ձեռքբերումների շարքում նաև առանձնացրեց, այն որ համակարգում աշխատում են 30 հաշմանդամներ, և ներգրավելով աշխատանքում նրանք խոցելի խմբից վերածվել են գործընկերոջ: Ավելին` մասնակցելով «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթին ԱԻՆ աշխատակցուհի Քրիստինե Փիրուզյանը հաղթող է ճանաչվել:




