ԿարևորՔաղաքական

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները կժամանեն Հայաստան

Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը, հայտնում է Reuters–ը։

«Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը», -հայտնում է լրատվամիջոցը։

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, որը կայցելի Հայաստան, ասել է Reuters-ի աղբյուրը, կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ և «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները»:

Կարդացեք նաև

Back to top button