ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ–ի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակում: Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը։

Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Նշվում է, որ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Մի շարք փողոցներ փակ են, կաթվածահար է որոշ հատվածների երթևեկությունը

Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Ընդդիմության բողոքի ակցիները սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա։

Back to top button