ԿարևորՀասարակություն

Անհնազանդության ակցիաներն առավոտյան կվերսկսվեն

Վաղն առավոտյան ժամը 08։00-ից ընդդիմությունը կսկսի անհնազանդության ակցիաները` Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Ներկայացնելով գործողությունների ճանապարհային քարտեզը` Սաղաթելյանը նշեց, որ անհնազանդության ակցիները կշարունակվեն մինչև 11։00-ը, կփակվեն բոլոր փողոցները։

Երեկոյան 18։ՕՕ-ին ընդդիմությունը նորից հրապարակում հանրահավաք կանցկացնի։ Այժմ հրապարակում հավաքվածները երթով շարժվում են դեպի Ոստիկանության շենք, Իշխան Սաղթելյանի խոսքով՝ ցույց տալու համար, թե ինչ հզոր ուժ է հավաքվել։

Ընդդիմության բողոքի ակցիները սկսվել են սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի Հանրապետության վրա։

Back to top button