ԿարևորՀասարակություն

Արցախի Սառնաղբյուր գյուղում զոհված 5 խաղաղ բնակչից 3-ը երեխաներ են

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում մինչ ադրբեջանական հարձակումը բնակվում էր 76 մարդ: Նրանցից 5–ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը X–ի իր էջում հրապարակել է զոհերի անունները. նրանցից 3-ը երեխաներ են` Նվեր Ղազարյան, Միքայել Ղազարյան և Դավիթ Ալեքսանյան։

Back to top button