
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:
Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:




