ԿարևորՀասարակություն

Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձա­կում­­ների զգալի աճ․ ԱԱԾ

Ս.թ. սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձա­կում­­ների զգալի աճ: Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն, հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն «cert.gov.am»։

Back to top button