
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը X-ի իր էջում հայտնել է, որ կրկին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ըստ նրա՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Ինչպես երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ասվեց, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական կազմակերպություններին առանց խոչընդոտների կամ ուշացման ապահովելու սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ: Մենք կրկնում ենք, որ ԱՄՆ շարունակելու է վճռականորեն աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»,-ասված է Յուրի Քիմի գրառման մեջ։
Սեպտեմբերի 19-ին Արարատ Միրզոյանը հանդիպել էր Յուրի Քիմի հետ։ Նախարարը հայտնել էր, որ հանդիպան ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Միրզոյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։




