ԿարևորՀասարակություն

Արցախցիների տարհանման համար անհրաժեշտ է միջազգային երրորդ կողմի ներկայություն․ Արա Ղազարյան

Ադրբեջանը շատ լայն է մեկնաբանում քրեական իրավունքը՝ ռազմական գործողություններին մասնակցելն արդեն իսկ  ահաբեկչություն որակելով՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Մինչդեռ զինված հակամարտություններին մասնակցելը, մասնագետի կարծիքով, հանցագործություն չէ, քանի դեռ պատերազմական հանցագործություն չի կատարվել։

«Սկզբունքորեն նրանք վերահսկում են տարածքը, և ոչ թե վարչաիրավական ապարատով, այլ ռազմական։ Իսկ սա նշանակում է, որ իրավական գործընթացները մղվում են երկրորդ պլան․ մարդուն ուղղակի կարող են վերցնել փողոցից ու տանել»,–ասում է Ղազարյանը։

Միջազգային իրավունքով, եթե որևէ անձ իր ծագման երկրից դուրս է գալիս և ունի այնտեղ վերադառնալու վախ, պետությունը պարտավոր է  որպես ապաստան հայցող նրան ընդունել՝ առանց որևէ հանգամանքի՝ ասում է միջազգային իրավունքի մասնագետը։ Ինչ վերաբերում է Հայաստան անվտանգ հասնելուն, ապա  այս հարցում, ըստ Ղազարյանի, թեև պարտավորություն ունեն ռուս խաղաղապահները, բայց անհրաժեշտ է նաև միջազգային երրորդ կողմի ներկայություն։

Արա Ղազարյանի հետ զրուցել ենք տարհանման իրավական կարգավորումների և այն մեխանիզմների մասին, որոնք կարող են կանխել այդ գործընթացում Ադրբեջանի կամայական մոտեցումները։

Back to top button