Արմինե Գևորգյան
«Ռադիոլուր»
«Կնոջ ամենակարևոր առաքելությունը մայրությունն է ու նրա դերակատարությունը գնալով մեծանում է»: Ասում են հասարակության մեջ արդեն կայացած կանայք: Կնոջ հզոր ներուժը պետք է օգտագործվի անգամ խաղաղության ամրապնդման գործում: Ասում է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, իսկ Հայ-Ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ շեշտում է՝ արժանապատիվ սերունդ մեծացնելու համար կինը պետք է նախ և առաջ առողջ լինի: