
Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվել է, ասված է համերգի կազմակերպիչ Doping Space-ի հայտարարության մեջ։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հրապարակել է սեպտեմբերի 23-ին նախատեսված Snoop Dogg-ի համերգը հետաձգելու որոշումը։
«Մենք խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և ծանր վայրագությունները մեր հայրենակիցների նկատմամբ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Համերգի կազմակերպիչները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթելշուտափույթ ապաքինում։
Նրանք ներողություն են խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնք տոմսեր էին գնել և անհամբեր սպասում էին համերգին։ Նրանք խոստացել են ներկայացնել տոմսերի կառավարման և համերգի նոր օրվա մասին մանրամասները։




