ԿարևորՀասարակություն
Ստեփանակերտում մարդիկ հուսահատ իրար են փնտրում․ ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանված մարդկանցով: X-ի («Թվիթեր») իր էջում գրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Մարդիկ հուսահատ իրար են փնտրում, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ՝ իրենց հարազատների մասին գոնե ինչ-որ տեղեկություն իմանալու: Ստեփանակերտի բոլոր փողոցները լցված են տեղահանվածներով՝ քաղցած, վախեցած, անորոշության մեջ»,-նշել է ՄԻՊ-ը: