ԿարևորՀասարակություն

Քաղաքացիները փակել են Երևանի մի շարք փողոցներ

Երևանում քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում․ նրանք փակել են կենտրոնական մի շարք փողոցներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Քաղաքացիները փակել են Խանջյան, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը և Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները:

Բողոքի ակցիան սկսել է Ազգային Ժողովի մոտ, որի ընթացքում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ հայտարարել են, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ հացադուլ են սկսում։ Հայտարարությունից հետո քաղաքացիները երթով շարժվել են դեպի Խանջյան փողոց և փակել ճանապարհը: Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել մասնակիցների և վարորդների միջև:

Back to top button