ԿարևորՀասարակություն
Միջազգային հանրությունը հանդուրժում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումը. Մարուքյան


ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ էթնիկ զտումների քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում:
«Նոր ապացույցներ՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ծրագրած և կազմակերպած էթնիկ զտումներից: Հանդուրժում է ողջ միջազգային հանրությունը»,- գրել է Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում և հրապարակել ԼՂ տարբեր բնակավայրերից դեպի ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր բնակիչների տարհանման կադրերը։
New evidence of ethnic cleansing in Nagorno Karabakh, planned and organized by Azerbaijan. Tolerated by the entire international community. pic.twitter.com/9Mpg0s6UKT
— Edmon Marukyan (@edmarukyan) September 20, 2023