

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց մտահոգված է տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ և զոհերի մասին հաղորդումներով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Նա ցավում է, որ այս մտահոգիչ զարգացումները հաջորդում են սեպտեմբերի 18-ին տեղի բնակչությանը այդքան անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրմանը, ասվում է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում։
Գուտերեշը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Ղարաբաղում և իրականացնել 2020 թվականի համաձայնագրերը: Նա կրկնել է իր կոչը՝ շտապ քայլեր ձեռնարկել՝ դյուրացնելու մարդասիրական կազմակերպությունների լիարժեք մուտքը ԼՂ։
«Նա կողմերին կոչ է անում վերակենտրոնանալ տարածաշրջանում վստահության ձևավորման և երկարաժամկետ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի վրա», — նշված է հայտարարությունում։: