ԿարևորՀասարակություն
«Արևիկ» բուժմիավորումում գտնվող 9 երեխաներից 6–ի վիճակը միջին ծանրության է
«Արևիկ» բուժմիավորում ընդունվել է մարմնի տարբեր մասերի բեկորային վնասվածքներով 9 հիվանդ, որոնցից 6–ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` Արցախի հանրային հեռուստաընկերությանն ասել է կենտրոնի ներկայացուցիչը։
Վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում։ Երեխաներից մեկը ներքին արյունահոսություն ախտորոշմամբ վիրահատարանում է։ Ըստ բուժկենտրոնի ներկայացուցչի՝ պատճառը դեռևս անհայտ է։
Երեխաներից մեկն արդեն վիրահատվել է։ Կատարվել է կրծքավանդակի դրենավորում։ Մյուս երեխան ծանր գանգուղեղային վնասվածքով պատրաստվում է վիրահատության, տեղեկացրել են «Արևիկ» բուժմիավորումից։