ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Քիմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, Միրզոյանը գրել է X-ի (նախկին Twitter-ի) իր էջում։

«Ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ և ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է Միրզոյանը:

Back to top button