ԿարևորՀասարակություն

ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է․ ՀՀ ՊՆ

Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնել է նաև պաշտոնական Բաքուն:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը Ասկերանի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև ականանետ։

Ադրբեջանն իր գործողություններն անվանել է հակաահաբեկչական միջոցառում։

Back to top button