ԿարևորՔաղաքական

Խրախուսում ենք ուղիղ բանակցությունները և հումանիտար մատակարարումների հոսքի ավելացումը․ Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ն ողջունում է մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին երկարամյա խնդիրների լուծման ու արժանապատիվ ու տևական խաղաղության հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 18–ի առավոտյան Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ

Back to top button