ԿարևորՀասարակություն

Շառլ Միշելը ողջունել է մարդասիրական բեռների անցումը Լեռնային Ղարաբաղ

Շառլ Միշելը ողջունել է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Բերձորով և Ակնայով։

«Մարդասիրական բեռները վերջապես հասնում են Ղարաբաղի հայերին»,– X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Կարևոր է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններ սկսելը՝ իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել՝ ասել է Միշելը։

ԵՄ Խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ մատակարարումներն այսուհետ կկարգավորվեն։

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Back to top button