ԿարևորՀասարակություն
14։00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13,92% -ը
Ժամը 14.00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 13,92 տոկոսը, քաղաքացիների մասնակցության վերաբերյալ թվերը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
«Ընտրելու իրավունք ունեցող Երևանի 824 250 անձանցից մասնակցել են 114759–ը, որն ընտրողների ընդհանուր թվի 13,92 տոկոսն է»,– ասել է նա։
Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։