Երևանում ավագանու ընտրություններ են


Այսօր` սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են: Ժամը 08:00-ից բաց են ընտրատեղամասերը:
Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք․
- «Հանրային ձայն» կուսակցություն,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հաղթանակ» կուսակցություն,
- «Ուժը հայրենյաց» կուսակցություն,
- Հայաստանի Եվրոպական կուսակցություն,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Ապրելու երկիր» կուսակցություն,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/:
Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել է 475 ընտրատեղամաս։
Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու է Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներն ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։
Երևան համայնքի ընտրողների թիվը 824250 է։
Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։
Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։