ԿարևորՔաղաքական

Էրդողանն առաջարկել է Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին Արցախի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել։

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ և Պուտինի մասնակցությամբ, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ տված ճեպազրույցում։

Էրդողանը նշել է, որ մտադիր է քննարկել Ալիեւի հետ հանդիպումը։
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին դեռ արձագանք չի եղել։

Back to top button