ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 26-ին և 27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), և հոկտեմբերի 29-ին՝ Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար։

Back to top button