ԿարևորՀասարակություն

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում աճել է Եվրոպական միության նկատմամբ վստահությունը

2023 թվականին Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման տվյալներով՝ Եվրոպական միությանը վստահում է երկրի քաղաքացիների 60 տոկոսը։ Այս ցուցանիշն այլ միջազգային հաստատությունների համեմատ ամենաբարձրն է եւ 17 տոկոսային կետով ավելի է, քան երկու տարի առաջ, մինչդեռ ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները դրական է գնահատել հարցվածների գրեթե երեք քառորդը (74%):

Հարցումն անցկացվել է 2023 թվականի փետրվարին, որի շրջանակում ամբողջ երկրում դեմ առ դեմ հարցազրույցներ են անցկացվել 1000 հոգանոց ներկայացուցչական ընտրանքի հետ: Հայաստանում եւ Արեւելյան հարեւանության տարածաշրջանի եւս հինգ երկրներում հասարակական կարծիքի հարցումները 2016 թվականից անցկացվում են «EU NEIGHBOURS EAST» ծրագրի կողմից՝ ամենամյա հիմունքներով։

Այս տարվա հարցման արդյունքներով՝ հայաստանցիների 69%-ը տեղյակ է իրենց երկրին ԵՄ ֆինանսական աջակցության մասին (2016-ի 62%-ի համեմատ), 37%-ն այն արդյունավետ է գնահատել (միայն 12%-ն է կարծում, որ դա այդպես չէ): Հարցվածների զգալի մեծամասնությունը (82%) տեղյակ է, որ ԵՄ-ն պատվիրակություն ունի Հայաստանում։

Back to top button