ԿարևորՍպորտ

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1), armsport. am-ի փոխանցմամբ՝ հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Մասնագետը մեղադրվում է հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ Մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և հանդիպման ուշ մեկնարկի համար։

Այս պահին Հայաստանի հավաքականը յոթ միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: Խորվաթիայի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում ընթացող Թուրքիայի հավաքականը։

Back to top button