
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։


Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ):




