Համայնքը ներմուծել է առաջին էլեկտրական ավտոբուսը, որը շուտով կփորձակեն մայրաքաղաքում: Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կհայտարարի համապատասխան մրցույթ՝ 250 այդպիսի շարժակազմ ձեռք բերելու համար. «Հայգեր» մակնիշի ավտոբուսները կփոխարինվեն էլեկտրականներով:
«Ամենակարևորը՝ մենք շարունակում ենք «կանաչ» տրանսպորտ ներմուծել, որը օդի որակի բարելավման տեսանկյունից ամենկարևոր հանձնառություններից մեկն է: Մենք ճիշտ ուղու վրա ենք, Երևանում պետք է խստորեն հետևենք օդի որակին. բացի այն, որ չափորոշիչներ ենք սահամենլ և պահանջներ ենք ներկայացնում մասնավորին, նաև մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք»,- աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է Տիգրան Ավինյանը:
մեկ րոպեից էլ քիչ