ԿարևորՔաղաքական

Հայ-ադրբեջանական սրացումը բարդացնում է ապաշրջափակման աշխատանքը. Օվերչուկ

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, դանդաղեցնում է, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասել է նա։

Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։

Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, ՌԴ փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։

2021 թվականի հունվարի 11-ին պայմանավորվածություն էր ձեռքբերվել Ռուսաստանի, Հայաստանի և Արդրբեջանի փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

Back to top button