ԿարևորՀասարակություն

Մարոկկոյի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 632-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 632-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Medias24 պորտալը՝ հղում անելով թագավորության ներքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ ևս 329 մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ հայտնել էին 296 զոհվածի մասին։

Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի հաղորդագրության համաձայն՝ 7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ տեղական ժամանակով 23:11-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իգիլ շրջանում, որը գտնվում է Էլ Հաուզ նահանգում և մտնում է Մարաքեշ-Սաֆի շրջանի մեջ։ Օջախը 8 կմ խորության վրա է։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,9 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը՝ Մարաքեշ քաղաքից 77 կմ հարավ-արևմուտք է։

Back to top button