ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. ԱՀ ՊԲ


Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 19:05-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։