ԿարևորՏնտեսական

360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի և կառուցվել 100 հազար խմ տարողությամբ ջրամբար

Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Վանանդ բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին։

Ծրագրի շրջանակում 360 հեկտարի վրա հիմնվել է նուշի այգի և կառուցվել 100 հազար խմ տարողությամբ ջրամբար:

Նախարարը շրջել է այգու տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետևել ժամանակակից տեխնիկայի կիրառմամբ իրականացվող բերքահավաքին։ Բերքահավաք մեքենան հնարավորություն է տալիս րոպեում հավաքել երկու ծառի բերք՝ փոխարինելով 50 մարդու։

Back to top button