Քաղաքական

ՀՀ վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով։ Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է նամակում։

Back to top button