ԿարևորՀասարակություն

Նոր կառուցվող ճանապարհով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես համալիրում միջոցառումների ժամանակ և արտակարգ դեպքերում

Ի պատասխան Մարզահամերգային համալիրի վերակառուցվող ճանապարհի բազմաթիվ հարցադրումների՝ Երևանի քաղաքապետարանը հարկ է համարում տեղեկացնել.

Ճանապարհի կառուցումն առաջարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Այն հնարավորություն կտա միջոցառումների և արտակարգ իրավիճակների ժամանակ զերծ մնալ խճողումային երևույթներից, իսկ դժբախտ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդկանց ավելի արագ տարհանել անվտանգ տարածք, ինչպես նաև՝ շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն կունենան հավելյալ ճանապարհով մուտք ունենալ Մարզահամերագային համալիրի տարածք։

Ընդգծվում է, որ նոր կառուցվող ճանապարհով մեքենաների երթևեկությունը թույլատրվելու է բացառապես Մարզահամերգային համալիրում միջոցառումների ժամանակ, ինչպես նաև արտակարգ դեպքերում։

Նշվում է, որ ճանապարհի շինարարական աշխատանքների ձեռքբերումն իրականացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վերակառուցվող ճանապարհը ունենալու է 250մ երկարություն և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մ լայնությամբ մեկ երթևեկելի գոտի:

«Վերջինս շրջանցելու է Ծիծեռնակաբերդի խճուղին՝ անմիջապես տրանսպորտային հոսքը ուղղելով Կիևյան և Հալաբյան փողոցներ»,- գրել էր 
Գրիգորյանը՝ գրառմանը կից ներկայացնելով ճանապարհի էսքիզը: 

Back to top button