ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ստեփանակերտում Հանրապետական աղոթք է կատարվել

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք, որին ներկա են գտնվել գտնվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը, երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել  հոգեհանգստյան կարգին:

Back to top button