ԿարևորՀասարակություն

ԿԸՀ-ն մեկ ամսվա ընթացքում կստուգի «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունները և կհրապարակի արդյունքները

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնել առաջարկող «Հայաքվե» նախաձեռնությունն իրականացված ստորագրահավաքի արդյունքներն այսօր ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (Հարցը) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ»։

Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։

Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները օգոստոսի 31-ին  ստորագրությունների լրացված ձևաթղթերի 5 տուփ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

Back to top button