ԿարևորՍպորտ

Սարգիս Ստեփանյանը` պարաբազկամարտի աշխարհի առաջնության չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը Ղազախստանում ընթացող պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը, հայտնում է ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան։

Նա մրցել է ձախ ձեռքով -80 կգ քաշային կարգում։

2023 թ-ի պարաբազկամարտի աշխարհի առաջնության +65 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Նաիրա Մեսրոպյանը:

Աշխարհի առաջնության -55 կգ. քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սարգիս Հարությունյանը:

Back to top button