
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Քեսաբահայության հարցը դարձել է առաջնային խնդիր աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայի համար: Գյումրիի մանկավարժականը դրամական օգնություն կցուցաբերի քեսաբահայությանը ու դիմում-բողոք կհղի ՄԱԿ-ին՝ ՄԱԿ-ի 1948 և 1968 թթ. «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի հիման վրա Թուրքիայի գործողությունները դատապարտելու որպես ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն և սկսելու միջազգային հետաքննություն Թուրքիային պատասխանատվության ենթարկելու նպատակով։




