

Հայաստանի թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
Փայլուն խաղ է ցուցադրել 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակել է 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավել է իր արագ շախմատի վարկանիշը: