ԿարևորՔաղաքական

ԵՄ խորհրդի նախագահը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։

Սլովենիայի Բլեդ քաղաքում Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Բալկաններում ԵՄ ընդլայնման տեսլականը և Հայիթիում ճգնաժամի լուծման հետագա քայլերը:

«Այս խոսակցությունները առանցքային են մեր՝ որպես գործընկերների աշխատանքի համար», — ասել է նախարար Ջոլին X-ի (նախկինում՝ Twitter) գրառման մեջ:

Անցյալ շաբաթ Կանադայի արտաքին գործերի նախարարը Մոնրեալի հայ համայնքի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ խոսել էր «Արցախից»:

Սոցցանցերում տեղադրված ելույթի մի հատվածում Ջոլին ասել էր, որ ծրագրում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակը G20-ի, G7-ի և ՄԱԿ-ի առաջիկա գագաթնաժողովներում:

«Տարածաշրջանը և հատկապես հայերը Արցախում կանգնած են իրական վտանգի առաջ»,- ասել էր Ջոլին։ «Մենք պետք է Արցախի հարցը դնենք յուրաքանչյուր դիվանագիտական սեղանի շուրջ, որին մենք մուտք ունենք»։

Կանադայի ԱԳ նախարարի ելույթն Ադրբեջանում դժգոհություն էր առաջացրել։

Back to top button